ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ

11:17 - 26 Հուն, 2026

Հայաստանի ֆուտզալի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարում:

Լիտվայի Կաունաս քաղաքի մարզապալատում, ուկրաինացիներից հետո, մեր ընտրանու առջև այս անգամ <<  զենքերը վայր դրեցին >> չեխերը:

Հանդիպումը գոլառատ էր, քանզի գրանցվեց ինը դիպուկ հարված՝ մեր թիմի օգտին ( 5 : 4 ):

Մեր տղաներից մրցակցի դարպասը խոցեցին  Վլադիմիր Սանոսյանը (2:02), Նիկիտա Խրոմիխը (6:27, 30:50), Արսեն Պետրոսովը (30:34) և ինքնագոլ հեղինակած,  չեխ Դավիդ Կուդելկան(18:14):

Երկու փուլից հետո, մերոնք ժամանակից շուտ իրենց տեղն ապահովեցին  փլեյ-օֆֆում։

B խմբի մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը.

Հայաստան՝  6 միավոր
Ուկրաինա՝  3
Չեխիա՝ 1
Լիտվա ՝ 1

Վերջին խաղում, հունվարի 28-ին, մերոնք կմրցեն տանտերերի հետ:

Այլ նորություններ