Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը, գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ, մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա: Այնտեղ վաղը կմեկնարկի Եվրոպայի մինչև 23 տարեկան ըմբիշների առաջնությունը:
Հայտավորված են շուրջ 430 մարզիկներ:
Հայաստանը ներկայացնում են Նորիկ Հարությունյանը / 57 կգ /, Լևիկ Միքայելյանը / 61 կգ /, Հայկ Աբրահամյանը / 65 կգ /, Վլադիմիր Ազարյանը / 70 կգ /, Նարեկ Նիկողոսյանը / 74 կգ / , Ռազմիկ Եփրեմյանը / 86 կգ /, Կնյազ Իբոյանը / 92 կգ /, Սերգեյ Սարգսյանը / 97 կգ / և Խաչատուր Խաչատրյանը / 125 կգ /:
Տղաների ստուգատեսից հետո մրցագորգերը կտրամադրվեն ըմբիշ մարզուհիներին , իսկ հետո՝ հունահռոմեականներին:
Միջոցառումները կավարտվեն մարտի 14 –ին: