ԵՐԵՎԱՆՅԱՆ << ԿՎԱՐՏԵՏԻ >> ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

15:37 - 18 Նոյ, 2024

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան նպատակային աշխատանքներ է տանում  մարզաձևի հիմքերը երկրում ամրապնդելու  ու  լավ ավանդույթները վերականգնելու համար: Եվ այդ գործը կարծես հաջողվում է:

Ունենք  խոցասուսերակիր օժտված պատանիներ: Նրանց բանակը համալրում են ճկասուսերակիրները, որոնք  վերջին շրջանում  մրցանակների են արժանանում միջազգային ստուգատեսներում:  

Գոհացնող են մանավանդ Թբիլիսիում անցկացված  ճկասուսերակիրների մասնակցությամբ միջազգային պատանեկան մրցաշարի արդյունքները:

Մարտուղյակներում միմյանց դեմ պայքարեցին Հայաստանի, Ղազախստանի, Քաթարի, Թուրքիայի և Վրաստանի մինչև 16 տարեկան մարզիկները:

Կարելի է պատկերացնել մեր պատվիրակության ոգևորությունը, երբ պատվո հարթակը ամբողջովին  զբաղեցրին մեր տղաները: Գագիկ Մորիկյանը ճանաչվեց առաջինը,  Նարեկ Հովհաննիսյանը ՝ երկրորդը, իսկ Խաչատուր Սեթոյանը և Նարեկ Սահակյանը ՝ երրորդը:  

Մրցանակակիր քառյակը  մարզվում է անցյալի նշանավոր սուսերակիր Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

 

Այլ նորություններ