ՀԱՂԹԱԿԱՆ ՏՈՒՐ

10:17 - 10 Հոկ, 2025

Բաթումում անցկացվող Եվրոպայի  շախմատի թիմային առաջնության  5-րդ տուրում մեր հավաքականները հաղթեցին մրցակիցներին:

Տղամարդկանց թիմը մեծ առավելություն դրսևորեց /3,5:0,5/  չեռնոգորցիների նկատմամբ: Մեկական միավոր վաստակեցին   Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, իսկ  Գաբրիել Սարգսյանը ոչ - ոքի խաղաց։

Կանանց ընտրանին  2,5:1,5 հաշվով գերազանցեց   շվեյցարացիներին: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեց։

Այլ նորություններ