ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԱԿԸ ԿՇՐՋԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՎ

15:37 - 29 Նոյ, 2024

Ձմեռային խաղերից առաջ «Միլանո -  Կորտինա - 2026»  կազմկոմիտեն հրապարակել է  ջահի   փոխանցավազքի պաշտոնական երթուղին:

Օլիմպիական կրակը պատրաստվում է սկսել իր ճանապարհորդությունը Իտալիայի բոլոր 110 նահանգներով:

63 օրում փոխանցավազքի մասնակիցները կհաղթահարեն 12000 կիլոմետր:

Ճանապարհորդությունը կսկսվի 2025թ.  նոյեմբերի 26-ին Հունաստանի Օլիմպիայից: Այնուհետև կրակը կուղևորվի դեպի Իտալիա և  Հռոմ կժամանի 2025թ.  դեկտեմբերի 4-ին: Ապա կսկսվի փոխանցավազքը, որին կմասնակցեն   շուրջ 10,000 ջահակիրներ:

Կազմկոմիտեի  բացահայտած փոխանցավազքի պաշտոնական արշավի կարևորագույն կետերը  կլինեն Սուրբ Ծննդյան օրը՝ Նեապոլում  և նոր տարվա դիմավորումը` Բարիում :

2026 թ.  հունվարի 26-ին կրակը կհասնի Կորտինա դ’Ամպեցցո՝ ի հիշատակ 1956թ.  ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության 70-ամյակի:

Փոխանցավազքը  կավարտվի Միլանում, որտեղ կրակը կմտնի խորհրդանշական «Սան Սիրո» մարզադաշտ և 2026թ.  փետրվարի 6-ին կկայանա ձմեռային խաղերի  բացման արարողությունը:

Կրակը կայցելի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության  շուրջ 60 վայր՝  ընդգծելով հարուստ ավանդույթներն ու տեսարժան վայրերը, որոնք բնորոշում են Իտալիան:

ՄՕԿ –ի  գործընկեր Coca-Cola-ն ավելի քան երեք տասնամյակ եղել է օլիմպիական կրակի փոխանցավազքի  աջակիցը և կշարունակի իր առաքելությունը նաև Իտալիայում:

2026թ.  խաղերը չորրորդն են լինելու Իտալիայում: Մինչ այս, այդ երկրում ևս երեք խաղեր են անցկացվել. Կորտինա դ' Ամպեցցոյում ՝ 1944թ., Թուրինում ՝ 2006թ. / երկուսն էլ ՝ ձմեռային/  և Հռոմում ՝ 1960թ. / ամառային/:

Ձմեռային օլիմպիական  25 -րդ խաղերը  տեղի կունենան 2026թ.  փետրվարի 6-22-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 6-15-ը։

Այլ նորություններ