Դեկտեմբերի 8-ին Մոսկվայի «Դինամոյի» մարզական ակադեմիայում կանցկացվի սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշար: Այս մասին հայտնել է մրցույթի կազմակերպիչ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Նիկիտա Նագորնին։
Մասնակցող լավագույն ությակի թվում է նաև օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երևանցի հենացատկորդ Արթուր Դավթյանը:
Ստուգատեսին կմասնակցեն նաև Բելառուսի, Կուբայի, Ղազախստանի և Թուրքիայի հեղինակավոր մարզիկները: