ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11:07 - 26 Դեկ, 2024

Երևանում անցկացվեց Հայաստանի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Իրենց ունակությունները դրսևորեցին շուրջ 100 մարզիկներ, որոնց թվում էին նաև բոլոր առաջատարները:

Երկրի չեմպիոնի պատվին արժանացան ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)  և  Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Խոսեցինք  առաջատարների հետ: Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ, մասիսցի Արսեն Հարությունյանի, արտաշատցիներ Վազգեն Թևանյանի և Արման Անդրեասյանի հետ զրույցները այն տպավորությունը թողեցին, որ իրենք տևական ընդմիջումից հետո  վերջապես հանդես եկան հայրենական ըմբշամարտի գլխավոր ստուգատեսում: Ուրախ են, որ ունեցան  արժանի մրցակիցներ ու  կրկին  համոզվեցին, որ անկախ վաստակած միավորների քանակից, մեզանում բարձրակարգ ըմբիշներ կան: Ուրեմն ոչ մեկը չպիտի կասկածի, որ անվանիներին կարող են հաղթել նաև թիմակիցները, որոնց թվում քիչ չեն  շնորհալի նորեկները . . .

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ճեպազրույցում ասաց, որ երևանյան ստուգատեսը պետք է համարել նախապատրաստական առաջին քայլը դեպի << Լոս Անջելես – 2028 >>  օլիմպիական խաղեր:

Այլ նորություններ