ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՄԵՐ ԵՌՅԱԿԸ

10:07 - 13 Փետ, 2025

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվում է Եվրոպայի հրաձգության առաջնությունը / մինչև 16 և 18 տարեկաններ /:

Սպասելիքները գերազանցեցին մեր մինչև 18 տարեկան ատրճանակավարները: Նրանք թիմային պայքարում,10մ. հեռավորությունից, վաստակեցին 1120 միավոր, սահմանեցին Եվրոպայի ռեկորդ և նվաճեցին չեմպիոնի ոսկե մեդալը:   

Պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեց Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան և Արմեն Գևորգյան եռյակը:  

Այլ նորություններ