ԱՄՆ-ի Ռենո քաղաքում տեղի ունեցած << US Open - 2025 >> G-2 կարգի միջազգային մրցաշարում մեր երկիրը ներկայացրած Մելանի Այվազյանը / 44 կգ / իր հաշվին գրանցեց չորս հաղթանակ, մեկ պարտություն, գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի: Ստյոպա Երեմյանը / 63 կգ / երեք գոտեմարտ իր օգտին գրանցելուց հետո պարտություն կրեց և պարգևատրվեց բրոնզով: Նրա թիմակից Ալեքս Մելիքյանը / 54 կգ / առավելության հասավ երկու մրցակցի նկատմամբ և բավարարվեց հինգերորդ տեղով։