Մոսկվայի «Դինամո» մարզական ակադեմիայում մեկնարկել է սպորտային մարմնամարզության « Ուժեղագույնների գավաթ» անվանումով միջազգային մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում են 12 երկրների պատվիրակներ:
Մարզաձևի ՌԴ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Վասիլի Տիտովն ասել է, որ մրցաշարը կարևոր ուղի է մարզաձևի առաջընթացի համար: Անհրաժեշտ է պահպանել և զարգացնել միջազգային կապերը, մրցավայրեր դարձնել նոր երկրներ ու բացահայտել տաղանդներ:
Մոսկովյան ստուգատեսի մասնակիցներից են Հայաստանի պատվիրակներ Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Նժույգթափերի որակավորման փուլում 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը վաստակել է 14.800 միավոր և առաջին արդյունքով մտել եզրափակիչ: 17-ամյա Համլետ Մանուկյանը՝ 14.733 միավորով երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է ղազախստանցի Զայնուլլա Իբրիսովը (14.233):
Եզրափակիչը նշանակված է վաղը՝ հուլիսի 5-ին: