ՄԵԿՆԱՐԿԸ ՆՇԱՆԱՎՈՐԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ

10:37 - 24 Փետ, 2025

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարը: Հայաստանի բոլոր  հինգ ներկայացուցիչները մրցաշրջանի սկիզբը նշանավորեցին հաջողությամբ.  հաղթահարեցին որակավորման փուլի արգելքը և մտան ուժեղագույն ությակ: Սա արդեն գոհացնող փաստ է, մանավանդ որ, ուժեղագույնների պայքարին մասնակցեցին երկրի ազգային հավաքականում  նորամուտը նշած, տակավին երիտասարդ մարզիկներ Համլետ  Մանուկյանը և  Մամիկոն Խաչատրյանը:

Իրենց բարձր կարգը կրկին հաստատեցին հավաքականի առաջատարներ  Արթուր Դավթյանը / հենացատկ / և Վահագն Դավթյանը / օղակներ /: Նրանք գրավեցին առաջին տեղը և պարգևատրվեցին հաղթողի մեդալով: Օղակներ մրցաձևում շնորհալի Արթուր Ավետիսյանը եզրափակեց լավագույն քառյակը, իսկ   Մամիկոն Խաչատրյանը և  Համլետ  Մանուկյանը  նժույգթափերում զբաղեցրին համապատասխանաբար չորրորդ և ութերորդ հորիզոնականները:

Աշխարհի գավաթի խաղարկությունը կազմված է վեց փուլից: Հաջորդ ՝ երկրորդ մրցումը, կանցկացվի Բաքվում, որին չի մասնակցի մեր թիմը:

Երրորդ ստուգատեսը նշանակված է Թուրքիայի Անկարայում, որտեղ, ինչպես հայտնել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը,  հանդես  կգան Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը:

 

Այլ նորություններ