Մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնության ավարտից հետո Տիրանայի մրցագորգերը տրամադրվում են հունահռոմեականներին: Հայաստանից ասպարեզ կելնեն Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Նրանց մրցագորգ կուղեկցի հավաքականի մարզչական խմբի ղեկավար Արմեն Բաբալարյանը: