ՉՈՐՍ ՈՒՂԵԳԻՐ

10:27 - 27 Մար, 2025

Հայաստանցի շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նվաճել են աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու  ուղեգրեր: Նրանք այդ իրավունքին արժանացան Ռումինիայում երեկ ավարտված Եվրոպայի  տղամարդկանց անհատական առաջնությունում:

Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց ութ  միավոր և գրավեց 7-րդ տեղը: Ռոբերտ Հովհաննիսյանը,  Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 –ական միավորով զբաղեցրին  համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։

Չեմպիոնի կոչումը 8 , 5 միավորով նվաճեց գերմանացի Մաթիաս Բլյուբաումը: 

Այլ նորություններ