Երևանի Դինամո մարզադահլիճում անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը:
Մրցակիցներին հաղթեցին և չեմպիոնի պատվին արժանացան երևանցիներ Ալեքս Մելիքյանը / 54 կգ /, Հայք Ղազարյանը / 58 կգ /, Հայաստանի գրանցում ստացած, հյուսիսկովկասցի Սայիդ Ալի Ռուսլանը / 63 կգ / և Արմեն Դանիելյանը / 74 կգ /:
Բարձրքաշային կարգերում հայտավորված էին մեկական մարզիկներ, ինչի հետևանքով նրանց մրցանակներ չհանձնվեցին:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Վարդան Ղահրամանյանը ասաց, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում ապրիլի 9 –ին սկսվող << Մեծ մրցանակ >> անվանումով միջազգային ստուգատեսին: Ավարտից հետո, նույն մրցավայրում, մեր պատվիրակները իրենց ունակությունները կդրսևորեն Եվրոպայի ակումբային առաջնությունում: