Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում այսօր կսկսվի Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի հերթական առաջնությունը:
Երևանի ժամանակով 12 . 30 –ից կմեկնարկեն որակավորման փուլի գոտեմարտերը:
Լրիվ կազմով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականից մրցագորգ կելնեն Մանվել Խաչատրյանը / 55 կգ /, Կարեն Ասլանյանը /63 կգ /, Մալխաս Ամոյանը / 77 կգ /, Կարեն Խաչատրյանը / 87 կգ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը:
Վաղը պայքարի կբռնվեն քաշային մյուս հինգ կարգերի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանը / 60 կգ /,Սլավիկ Գալստյանը / 67 կգ /, Շանթ Խաչատրյանը / 72 կգ /, Սամվել Գրիգորյանը / 82 կգ / և Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /:
Առաջնությունը կավարտվի ապրիլի 13 –ին: