Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 11-ին, «Ալաշկերտ» - «Ուրարտու» մրցամարտով մեկնարկում է 26-րդ տուրը։ Վաղը՝ ապրիլի 12 –ին նախատեսված են «Գանձասար» - «Փյունիկ», «Շիրակ» - «Վան», ապրիլի 13 –ին ՝ ԲԿՄԱ - «Նոա» և ապրիլի 14 –ին՝ «Վեստ Արմենիա» - «Արարատ» զույգերի հանդիպումները:
25 տուրից հետո մրցաշարային աղյուսակում առաջին եռյակը դասավորված է հետևյալ հաջորդականությամբ. «Նոա»՝ 58 միավոր, «Արարատ Արմենիա» ՝ 48 և «Ուրարտու» ՝ 47: