Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթանում է Եվրոպայի սամբոյի առաջնությունը: Մասնակցում են տարիքային չորս խմբի ներկայացուցիչներ:
Առաջինը մրցագորգ ելան մեծահասակները: Դասական / մարզական / սամբոյի մրցաշարում Հայաստանի պատվիրակներից մեդալակիր դարձավ միայն Դավիթ Հովսեփյանը / 58 կգ /: Նա գրավեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով:
Մեր մարզիկները առավել հաջող հանդես եկան մարտական սամբոյում: Արման Ավանեսյանը / 98 կգ / գրավեց առաջին տեղը և արժանացավ չեմպիոնի պատվին: Նրա թիմակիցներ Համլետ Սուքիասյանը / 58 կգ /, Մհեր Մերջանյանը / 71 կգ /, Արթուր Մալխասյանը / 79 կգ / և Ավետիք Պողոսյանը / 88 կգ / դարձան երրորդ մրցանակակիր և կանգնեցին պատվանդանի << բրոնզե >> աստիճանին:
Այսօրվանից մրցագորգերը տրամադրվեցին կրտսեր, պատանի և երիատասարդ սամբիստներին:
Առաջնությունը կավարտվի ապրիլի 27 –ին :