ՆՈՐԱՄՈՒՏԸ ՝ ԼԱՅՊՑԻԳՈՒՄ

12:07 - 23 Մայ, 2025

Մեզանում հայտնի է,  որ որոշ մարզաձևերում գործում է խառը երկյակների մրցում: Նշենք՝  աթլետիկա, գոլֆ, լող, հրաձգություն, եռամարտ, նետաձգություն, սեղանի թենիս, ժամանակակից հնգամարտ, լողափնյա թիավարություն . . . Նրանց միացավ  նաև սպորտային մարմնամարզությունը:

Տղամարդկանց և կանանց միավորված թիմերի մասնակցությամբ մարմնամարզության առաջին ստուգատեսը տեղի կունենա Լայպցիգում կայանալիք առաջիկա Եվրոպայի առաջնությունում: Ասպարեզ  ելնող թիմերից 1 – 16 –րդ տեղ գրավողները կմտնեն եզրափակիչ, որը նշանակված է մայիսի 28 –ին:

Նորամուծությունը ջերմորեն է ընդունել  մարմնամարզության համայնքը, մանավանդ որ այն ընդգրկվել է նաև << Լոս Անջելես -  2028 >>  –ի մրցումային ծրագրում: Ի դեպ, սպորտային մարմնարզությունը Լոս Անջելեսում կնշի օլիմպիական դառնալու իր  100 –ամյակը:

Սպորտում խառը մրցումներ ներմուծելու աճող միտումը վկայում է երկու սեռերի միջև  գենդերային հավասարության փաստը:

Լայպցիգում  յուրաքանչյուր խառը թիմ կազմված կլինի  մեկական կին և  տղամարդ մարմնամարզիկով: Նրանցից յուրաքանչյուրը կմրցի երեք գործիքների վրա. կանայք՝ հենացատկ, ազատ վարժություններ, հավասարակշռության գերան, տղամարդիկ ՝  ազատ վարժություններ, զուգափայտ և  պտտաձող:

Այլ նորություններ