ՁԻԱՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

11:27 - 04 Հուն, 2025

Ձիասպորտի չորս ակումբների 15 նժույգավարներ մասնակցեցին ՀՀ առաջնությանը: Այն անցկացվեց  մայրաքաղաքի  Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում: Ծրագրում ընդգրկված էր արգելքների հաղթահարում մրցաձևը:  

Չեմպիոնի պատվին արժանացան Հայկե-Յաշկե Տոնիկյանը, Դավիթ Խալաթյանը, Ալբերտ Սուքիասյանը և Դավիթ Խաչատրյանը:

Երևանում նախատեսված է հոկտեմբերին անցկացնել  միջազգային մրցաշար:

Ի դեպ, առաջնությանը զուգահեռ,  Գերմանիայում  անցկացվեց միջազգային մրցաշար:

Գեղավարգ մրցաձևում  ՀՀ դրոշի ներքո հանդես եկող Եկատերինա Դուբրովինան հաղթող  ճանաչվեց:

Այլ նորություններ