Այսօր ՝ հունիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈւԵՖԱ կանանց չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
«Փյունիկ-աղջիկներ» թիմը պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից: Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է երրորդ խմբում։
Մեր մարզուհիների առաջին մրցակիցն է Բուլղարիայի «Սոֆիան»: Հաղթողն այնուհետև կմրցի «Լյուբոտեն» (Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումը` օգոստոսի 3-ին։