ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՄԱՐՏԵՐ

12:37 - 30 Հուն, 2025

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունից առաջ, որը կկայանա հուլիսի 11-20-ը Երևանում, Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստական փուլը։

Ընկերական խաղում մեր թիմը ուժերը չափեց Ռուսաստանի թիմի հետ:  Հանդիպումն անցավ լարված պայքարում և ավարտվեց հյուրերի  հաղթանակով՝ 90:82:

Մերոնցից դիպուկությամբ աչքի ընկավ Դանիել Կիրակոսյաը, ով վաստակեց 32 միավոր, կատարեց  երեք ռեբաունդ և  հինգ  արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երեք ընկերական մրցամարտ.

Հուլիսի 1 | Հայաստան Ռուսաստան

Միկա մարզահամալիր | Ժամը 19:00

Հուլիսի 6 | Հայաստան Շվեյցարիա

Միկա մարզահամալիր | Ժամը 19:00

Հուլիսի 9 | Հայաստան Վրաստան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր  | Ժամը 19:00

Մուտքն ազատ է

 

Այլ նորություններ