
Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրը։ ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա» խաղում գրանցվել է ոչ –ոքի ՝ 1 : 1 հաշիվը: «Ալաշկերտը» 2 ։ 1 հաշվով հաղթել է «Վանին»։ Տուրի` ավելի վաղ կայացած մրցամարտերում արձանագրվել են այսպիսի արդյունքներ. «Շիրակ»-«Ուրարտու»՝ 0 : 1, «Փյունիկ» - «Գանձասար»՝ 1 : 0, «Նոա» - «Արարատ»՝ 2 : 0:
Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 18 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը», որին 16 –ական միավորով հաջորդում են «Նոան» և «Ուրարտուն»:
9 –րդ մրցափուլի խաղեըը նշանակված են հոկտեմբերի 3 – 5 –ը: