. . . ՄՆԱՑԵԼ Է 200 ՕՐ

11:07 - 22 Հուլ, 2025

200 օր է մնում << Միլան-Կորտինա – 2026 >>   ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին:

Նշենք, որ միջոցառման  մայրաքաղաքները կլինեն Կորտինա դ'Ամպեցոն, որն արդեն հյուրընկալել է մրցումները 1956թ.  և Միլանը։ Բացի այդ, մրցաշարեր  կկայանան Վալ դի Ֆիեմմեում, Անտերսելվայում, Բորմիոյում և Լիվինյոյում։

Իտալիայում պաշտոնապես ներկայացվել են նաև  խաղարկվող մեդալները։

Շնորհանդեսը տեղի է  ունեցել Վենետո շրջանի մայրաքաղաք Վենետիկում:

Նոր  մեդալները  խորհրդանշում են  մարզիկի անցած ուղին և նրանց, ովքեր նրա կողքին են եղել  այդ ճանապարհին:

Մրցանակները վերամշակված մետաղից  կպատրաստի Իտալիայի պետական դրամահատարանի և տպագրության ինստիտուտը:  

Դիզայնը շեշտադրում է  մասնակիցների հույզերն ու թիմային ոգին՝ խորհրդանշելով ոչ միայն Միլանի և Կորտինայի միավորումը, այլև հաղթանակի էությունը և դրան հասնելու համար անհրաժեշտ ջանքերը:

Հայտնի է նաև, որ  օլիմպիական ջահի փոխանցավազքը կմեկնարկի Հունաստանում՝  նոյեմբերի 26-ին։ Կրակը դեկտեմբերի չորսին կհանձնվի Իտալիայի ներկայացուցիչներին, որից հետո այն երկու ամսում կանցնի  շուրջ 12 հազար կիլոմետր:

<< Միլան-Կորտինա - 2026 >>  օլիմպիական խաղերը կանցկացվեն  փետրվարի 6 - 22-ը։ 

 

Այլ նորություններ