Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում

10:55 - 15 Մայ, 2016

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երրորդ տուրի հանդիպումները:

Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը հաղթեց ռուս մրցակցին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ պարտվեց Վրաստանը ներկայացնող Բադուր Ջոբավային: Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին միմյանց հետ: Հրանտ Մելքումյանը պարտվեց, Արման Փաշիկյանը կիսեց միավորը: Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ: Իսկ Գաբրիել Սարգսյանն առաջին հաղթանակը տոնեց այս առաջնությունում:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ