
Բուլղարիայի Սամոկով քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Գերազանց մրցելույթներ է ունենում 17 –ամյա Յուրիկ Մխիթարյանը (60 կգ): Բռնցքամարտի լեզվով ասած, մեր պատվիրակը նախնական չորս փուլերում << նոկաուտով >> հաղթել է մրցակիցներին ու մտել եզրափակիչ:
Սպասվում է, որ չափազանց լարված ու դիտարժան պայքար կմղվի ոսկե մեդալին տիրելու համար: Բանն այն է, որ նրա մրցակիցն է ադրբեջանցի Այխան Ջավադովը:
Մեր թիմի մեկ այլ մարզիկ ՝ Մարտիկ Պետրոսյանը ( 82 կգ ) կպայքարի <<բրոնզի>> համար:
Այսօր ՝ օգոստոսի 22-ին, մրցագորգ կելնեն 55 կգ, 67 կգ, 72 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: