
Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում տեղի ունեցան շախմատի «Գրանդ Սվիս» միջազգային մրցաշարի առաջին տուրի հանդիպումները։
Հայաստանի տղամարդկանցից Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Լևոն Արոնյանի / ԱՄՆ/, Գաբրիել Սարգսյանը՝ Հանս Նիմանի / ԱՄՆ / , Արամ Հակոբյանը՝ Ջավոխիր Սինդարովի / Ուզբեկստան /, Շանթ Սարգսյանը՝ Շիմոն Գումուլարժի / Լեհաստան / հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Անիշ Գիրիին / Հոլանդիա /։
Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը ոչ - ոքի ավարտեց պարտիան ալժիրցի Լինա Նասրի, իսկ Էլինա Դանիելյանը՝ ղազախ Էլնազ Կալիախմետի հետ։