
Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ անցկացված մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / UWW / համաժողովում ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ։
Հայտնի են դարձել տարբեր տարիքային խմբերի առաջնությունների մրցավայրերը և ժամկետները:
2026թ. աշխարհի առաջնությունը կայանալու է Մանամայում (Բահրեյն)՝ սեպտեմբերի 5–13 –ը , իսկ Եվրոպայինը նշանակված է մարտի 20–26 –ը՝ Տիրանայում (Ալբանիա)։
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը կկայանա — հունիսի 27 – ից հուլիսի 2 –ը ՝ Բաքվում (Ադրբեջան), մինչև 20 տարեկաններինը՝ օգոստոսի 17–23 -ը, Մանամայում (Բահրեյն), մինչև 23 տարեկաններինը՝ հոկտեմբերի 12–18 –ը , Լաս Վեգասում (ԱՄՆ):
Հայտնի են նաև 2026թ. Եվրոպայի առաջնությունների մրցավարերը. մինչև 23 տարեկաններ՝ փետրվարի 9–15 -ը, Զրենյանին (Սերբիա), մինչև 17 տարեկաններ ՝ մայիսի 11–17 -ը, Սամոկով (Բուլղարիա), մինչև 15 տարեկաններ՝ մայիսի 20–24 -ը, Սամոկով (Բուլղարիա), մինչև 20 տարեկաններ՝ հուլիսի 6–12 -ը, Սկոպյե (Հյուսիսային Մակեդոնիա):
Նշենք, որ պատմության մեջ առաջին անգամ է աշխարհի առաջնությունը անցկացվելու Բահրեյնում։ Ոչ մի արաբական երկիր մինչ այժմ չի հյուրընկալել նման բարձրակարգ մրցաշար: Բահրեյնի համար դա մեծ իրադարձություն է համարվում:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը նշել է , որ ցանկանում է հաճախ փոփոխվեն աշխարհի առաջնություն հյուրընկալող մայրցամաքները։ Նման որոշումը հնարավորություն կտա տեղացի մարզիկներին մրցել և նվաճումների հասնել, իսկ դրա օրինակը կա և այդ հանգամանքն է հաշվի առնվել:
Բահրեյնը իր առաջին ոսկե մեդալը նվաճել է Փարիզի Օլիմպիական խաղերում: Նա ազատ ոճային, 97 կգ քաշային Ահմեդ Թահզուդինովն է:
Օլիմպիական ոսկե մեդալը ոգեշնչել է երկրի պատանիներին, որոնց քանակն ավելացել է մարզաձևում: