ԳՈՀԱՑՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

11:17 - 01 Հոկ, 2025

Երեսուն տարվա ընդմիջումից հետո Վրաստանի Բաթում քաղաքի կենտրոնում գտնվող Նուրիգոլ լճում անցկացվեց  << Սուպեր սպրինտ>>  անվանումով  բայդարկա մարզաձևի միջազգային խոշոր մրցաշար։ Մասնակիցների թվում էին նաև  Սևան քաղաքի մասնագիտացված մարզադպրոցի երեք սաներ:

Ավագ մարզիչ, վաստակաշատ Ավետիք Մալխասյանը ասաց, որ 30 երկրի ներկայացուցիչներ իրենց ունակությունները դրսևորեցին 100մ ջրուղիներում: Սպասելիքները արդարացրեց Տիգրան Խաչատրյանը: Նա լարված մրցակցությունում եզրափակեց առաջին վեցյակը ՝ ետ թողնելով բազմաթիվ փորձառուների:

Մինչև 17 տարեկան պատանիների մրցությունում Արսեն Մակյանը ճանաչվեց յոթերորդը: Նրա մարզընկեր, մրցաշարի ամենակրտսեր մասնակից  13 –ամյա Ռոբերտ Մկրտչյանը տեղ գտավ առաջին տասնյակի  նախավերջին հորիզոնականում:

 

Այլ նորություններ