
Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտզալի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը ՝ «Յունիսպորտ» - «Պրո Դև» ակումբների միջև:
Վճռական խաղում գլխավոր մարզիչ Ալեքսանդր Դիբրիվնինի գլխավորած «Յունիսպորտը» ջախջախիչ ՝ 10:1 հաշվով հաղթեց մրցակցին և նվաճեց գավաթը։
Գավաթակիր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Էդվարդ Մկրտչյանը, Պուտրուս Վասիլևը, մեկական գոլ խփեցին Միհրան Դերմենջյանը, Էդգար Մկրտչյանը, Սարգիս Մարգարյանը, Նարեկ Գալստյանը, Մամիկոն Դերմենջյանը և Ռաֆիկ Մելիքյանը։
«Յունիսպորտին» այս համոզիչ հաղթանակից հետո սպասվում է ևս մեկ կարևոր մրցամարտ. ՀՀ 2025 – 26թթ. առաջնության փլեյ-օֆֆի եզրափակիչը: Մրցակիցը նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Երևանն» է։
Նշենք, որ անցյալ տարի եզրափակիչում դարձյալ հանդիպել են այդ ակումբները: