
FIFA- ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը։ Հայաստանի ընտրանին նահանջել է երկու աստիճանով և հանգրվանել է 106-րդ տեղում:
Մեր ազգային թիմը մինչև 2026թ. մարտ ամիսը պաշտոնական հանդիպումներ չունի: Դա նշանակում է, որ չի կարողանա բարելավել դիրքը այդ ցանկում:
Լավագույն տասնյակում ընդգրկված են հաջորդաբար Իսպանիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի,Գերմանիայի և Խորվաթիայի թիմերը: