ԳՈՀԱՑՆՈՂ ՀԱՂԹԱՆԱԿ

10:51 - 25 Սեպ, 2020

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, Եվրոլիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում,  << Արարատ-Արմենիան >> հյուրընկալեց Մակեդոնիայի << Ցելյեյին >>։

Հիմնական ժամանակում գոլ չգրանցվեց։ Լրացուցիչ խաղի  ընթացքում, 111 –րդ  րոպեին, երևանյան թիմի խաղացող Սերգեյ Վակուլենկոն դիպուկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ մտավ ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ և  Երևանում, հոկտեմբերի 1 –ին, կմրցի Եվրոպայում ճանաչում ունեցող  Սերբիայի   << Ցրվենա Զվեզդա >>  հեղինակավոր ակումբի  հետ:

Այլ նորություններ