
Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական հանդիպման շրջանակում 74:59 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։
Քառորդների արդյունքները՝
I քառորդ՝ 23:20
II քառորդ՝ 16:15
III քառորդ՝ 18:9
IV քառորդ՝ 17:15
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտյոմ Թավակալյանը, որը գրանցեց 14 միավոր, երեք ռեբաունդ և երկու արդյունավետ փոխանցում
Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին՝ Նորվեգիայի բասկետբոլիստների հետ: