
Երևանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը հաղթող ճանաչվեց Մոսկվայում երեկ ավարտված «Aeroflot Open Legends» մրցաշարում: Մրցակիցներն էին շախմատային լեգենդներ. ռուսաստանցիներ Սերգեյ Մակարիչևը, Յուրի Բալաշովը, ֆիլիպինցի Թորրե Եուգենիոն և ֆրանսիացի Անատոլի Վայսերը:
Մեր լեգենդի մասին ներկայացնենք աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարծիքը.
<< Իմ հայրենակցին ճանաչում եմ պատանեկան հասակից: Միանգամից հարգեցի, ավելին , եղբոր պես սիրեցի Ռաֆիկին: Վաղ հասակում դարձավ Հայաստանի շախմատի առաջատարը: Արարիչն է նրան օժտել, շնորհել շախմատային տաղանդ, որի արդյունքում նա շուտ ճանաչում ձեռք բերեց և իր արժանի տեղն ունեցավ շախմատային աստղաբույլում >>: