ՆԱՀԱՆՋ ՄԵԿ ԱՍՏԻՃԱՆՈՎ

11:07 - 02 Ապր, 2026

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման  թարմացված աղյուսակը։

Հայաստանի թիմը  հանգրվանել է 106-րդ տեղում:

Ցանկը գլխավորում են ֆրանսիացիները: Առաջին տասնյակում են հաջորդաբար  նաև  Իսպանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Բելգիայի ու Գերմանիայի  ընտրանիները։

Նշենք, որ ՖԻՖԱ-ն հայտարարել է ազգային հավաքականների համաշխարհային վարկանիշային  նոր համակարգի մասին:  

Փոփոխված կանոնների համաձայն  աղյուսակին կարելի է հետևել նաև առցանց ռեժիմով՝  յուրաքանչյուր  խաղում գրանցած գոլից  անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ հավաքականը մինչ  Երևանում  Բելառուսի հետ անցկացրած  ընկերական հանդիպումը,  105 - րդն էր: Մրցամարտն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի հաղթանակով : Այդ է պատճառը, որ մեր ֆուտբոլիստները  ՖԻՖԱ – ի սանդղակում նահանջել են  մեկ  աստիճանով ու հիմա 106-րդն են:

Այլ նորություններ