
Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Հինգերորդ խաղափուլում երևանցի Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղաց և 4.5 միավորով կիսում է 1-6-րդ տեղերը:
Չորս միավորով առաջատարների շարքում են նաև Շանթ Սարգսյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը:
Գաբրիել Սարգսյանը, Արսեն Դավթյանը և Արթուր Դավթյանը ունեն 3,5 – ական միավոր
Այսօր նշանակված է վեցերորդ փուլը: