ԵՐՐՈՐԴ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԸ

09:47 - 22 Ապր, 2026

Բաթումիում  շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը:  

Տղամարդկանց 71 կգ քաշայինների պայքարում  արարատցի Գոռ Սահակյանը երկամարտի 330 կգ (150կգ +180 կգ ) արդյունքով գրավեց երկրորդ տեղը և արժանացավ արծաթե մեդալի:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց  թուրք Յուսուֆ Գենչը՝ 332կգ (147կգ +185 կգ ): Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց բելառուս Եգոր Պոպովը՝  328 կգ (145կգ +183կգ ):

Մեդալների հաշվարկով Հայաստանի թիմը առայժմ եզրափակում է առաջին յոթնյակը՝ երեք արծաթե մեդալով:

Այսօր ՝ ապրիլի 22-ին, ժամը 19. 00 –ին, մեր հավաքականից մրցահարթակ կելնի  79 կգ քաշային Մարտին Պողոսյանը: Ի դեպ, դա նրա նորամուտը կլինի մեծահասակների ստուգատեսում:  

 

Այլ նորություններ