
Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր ՝ մայիսի 15 ին, մեկնարկեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան առաջնությունը։
ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ մրցագորգ կելնեն Էրիկ Ղազարյանը (45 կգ), Գեղամ Հովսեփյանը (48 կգ), Արեն Փիրուզյանը (51 կգ), Սուրեն Իշխանյանը (55 կգ), Տիգրան Կոլոտյանը (60 կգ), Ռազմիկ Ոսկանյանը (65 կգ), Ավետիք Թութխալյանը (71 կգ), Եղիշե Մոսեսյանը (80 կգ), Արթուր Մկրտչյանը (92 կգ), Վռամ Սահակյանը (110 կգ):
Երեկ կայացած աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Արիանա Մարտիրոսյանը (46 կգ)։ Ավաղ, նա պարտություն կրեց առաջին իսկ գոտեմարտում և ավարտեց պայքարը: