
Վրաստանում մայիսի 16 - 17-ին կանցկացվի Եվրոպայի սամբոլի առաջնությունը։ Մրցումներին հայտավորված են 26 երկրների ավելի քան 300 մարզիկ – մարզուհու:
Այսօր կկայանա մարզաձևի Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը: Կամփոփվեն կազմակերպության անցած տարում կատարած աշխատանքները, կքննարկվեն Եվրոպայում սամբոյի զարգացմանը և ֆեդերացիայի հետագա գործունեության հիմնական ուղղությունների հարցերը:
Մեր երկիրը մրցավայր է գործուղել 21 մարզիկ – մարզուհու:
Մարզական սամբո՝ կանայք.
Աննա Այվազյան- 50 կգ
Արփինե Մնացականյան- 54 կգ
Անի Մարտիրոսյան- 59 կգ
Մելինե Մամիկոնյան- 65 կգ
Սեդա Արամյան- 72կգ
Եկատերինա Ժիգալովա- 80 կգ
Աննա Մկրտչյան- 80+ կգ
Մարզական սամբո՝ տղամարդիկ.
Կարեն Սարգսյան- 58 կգ
Գևորգ Մանուկյան- 64 կգ
Արամ Աղաջանյան- 71 կգ
Բորիս Շատվերյան- 79 կգ
Գոռ Հարությունյան- 88 կգ
Արսեն Հայրապետյան- 98 կգ
Դավիթ Հարությունյան- 98+ կգ
Մարտական սամբո՝ տղամարդիկ.
Նարեկ Գոգինյան- 58 կգ
Մայիս Ներսեսյան- 64 կգ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ
Գևորգ Ազատյան- 79 կգ
Ավետիք Պողոսյան- 88 կգ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ
Մխիթար Թեմուրյան- 98+ կգ
Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Մարիամ Հովհաննիսյանը, ՀՀ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը և քարտուղար Հասմիկ Ռշտունին: