Շախմատ. Կանանց պայքարում առաջատարները կորցրին առաջին միավորները

11:03 - 17 Հուն, 2018

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության հինգերորդ տուրում առաջատարները կորցրին առաջին միավորները: Մարիա Կուրսովան եւ Աննա Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Վերջին երկու տարիների Հայաստանի չեմպիոն Մարիա Գեւորգյանը մրցաշարում արդեն երրորդ պարտությունն է կրում:

Հինգերորդ տուրի արդյունքները. Նարե Առաքելյան-Աննա Խաչատրյան՝ 1:0, Սիրանուշ Ղուկասյան-Մարիա Գեւորգյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Մարիա Կուրսովա, Սուսաննա Գաբոյան-Սոնա Ասատրյան, Աննա Սարգսյան-Լիլիթ Գալոյան՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. Սարգսյան, Կուրսովա՝ 4.5-ական միավոր, Գալոյան՝ 3, Մկրտչյան, Ղուկասյան, Առաքելյան՝ 2.5-ական, Գաբոյան, Գեւորգյան՝ 2-ական, Ասատրյան՝ 1, Խաչատրյան՝ 0.5:

Այսօր վեցերորդ տուրում խաղում են. Խաչատրյան-Գալոյան, Ասատրյան-Սարգսյան, Գեւորգյան-Գաբոյան, Կուրսովա-Ղուկասյան, Առաքելյան-Մկրչտյան: 

Այլ նորություններ