
Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է հերթական վարկանիշային աղյուսակները: Դրանք շարունակում են գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը / 2823 / և չինուհի Հոու Յիֆանը / 2596/:
Տղամարդկանց ցանկի լավագույն հարյուրյակում ՀՀ –ից ընդգրկված է երեք շախմատիստ. Հայկ Մարտիրոսյանը / 2633 միավոր, 65 - րդ /, Շանթ Սարգսյանը / 2646, 73 -րդ / և Արամ Հակոբյանը / 2638, 86-րդ /:
Կանանց սանդղակում մեր մարզուհիներից նույնպես երեքն են ընդգրկված: Նրանք են` Էլինա Դանիելյանը / 60-րդ, 2382 /, Լիլիթ Մկրտչյանը / 78-րդ, 2360 / և Մարիամ Մկրտչյանը ( 84 –րդ, 2353):