Մխիթարյանը` հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ

14:10 - 10 Փետ, 2017

Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է անգլիական ակումբի հունվար ամսվա լավագույն գոլի հեղինակ:

Մխիթարյանի` «Ուիգանի» դարպասին խփած գոլը ստացել է ձայների 52 տոկոսը: Երկրորդ տեղում Ուեյն Ռունիի գոլն է` «Սթոք Սիթիի» հետ խաղում (43%), երրորդում` Բաստիայն Շվայնշտայգերի գոլը «Սթոք Սիթիի» հետ խաղում (3%):

Հենրիխ Մխիթարյանի գոլն այստեղ

Աղբյուրը եւ լուսանկարը` «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայք

Այլ նորություններ