Տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի առաջնությունում մտել է փլեյ-օֆֆ

11:57 - 16 Փետ, 2017

Երևանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբն ավարտեց ելույթը Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում: Հայկական ակումբը 44 խաղում վաստակելով 74 միավոր` 12 թիմերի մեջ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առաջնության արդյունքներով 8 լավագույն ակումբները պայքարը շարունակելու են փլեյ-օֆֆում: Քառորդ եզրափակչում միմյանց հետ խաղալու են` «Շախտյոր-2» -«Էներգիա», «Յունիոր»-«Նեման-2», «Գոմել-2»-«Արարատ», ԲՖՍՕ «Դինամո»-«մինչև 18 տարեկանների հավաքական»:

Աղբյուրը` hockey.by

Լուսանկարը` «Արարատ»  հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

Այլ նորություններ