Պատանի եւ երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

17:35 - 02 Մար, 2017

Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշեց, որ աղջիկների եւ տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք:

Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարտիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք`  կմասնակցենք, թե ոչ»,-ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:

Արթուր Սեդրակյանը նշեց, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը:

Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշեց, որ աղջիկների եւ տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք:

Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք`  կմասնակցենք, թե ոչ»,-ասաց ֆեդերացիայի գործադիր տնօրենը:

Արթուր Սեդրակյանը նշեց, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը:

Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչեւ մարտի 9-ը:

Այլ նորություններ