Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականը Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնեց Քաթար:
Հայ մարմնամարզիկները մարտի 9-20-ը Դոհայում ուսումնամարզական հավաք կանցկացնեն: Այնուհետեւ, հավաքականը մարտի 20-25-ը տեղում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության փուլին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմի կազմում ընդգրկել է 4 մարմնամարզիկի: Նրանք են` Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Թովմասյանը: