Հունահռոմեական ըմբիշները մարզվում են Ծաղկաձորում

17:27 - 28 Մար, 2017

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքին մասնակցում է 28 մարզիկ: Այս հավաքից հետո պարզ կլինի, թե որ ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Ծաղկաձորյան հավաքը կշարունակվի մինչեւ ապրիլի 8-ը:

Այլ նորություններ