Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց բասկետբոլի Մ 16 տարեկան հավաքականների մարզիկներին եւ մարզիչներին

14:33 - 02 Օգո, 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար,  ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց բասկետբոլի Մ 16 տարեկան տղաների եւ աղջիկների հավաքականներին:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետի» կոչում շնորհեց հավաքականների անդամներ Տաթեւ Գոմցյանին, Քրիստինա Մելիքյանին, Շաքե Պողոսյանին, Էլեն Շահինյանին, Էմմա Մկրտչյանին, Քրիստինա Օհանյանին, Լեւոն Վաթյանին, Ալեքսեյ Չիժենոկին, Աշոտ Հակոբյանին, Հովհաննես Պողոսյանին, Յուրա Հարությունյանին, Միկիա Ավեդիանին, Գեւորգ Ղազանչյանին, Դավիթ Քարամյանին, Նիկիտա Գալցեւին, Արսեն Առստամյանին, Գեւորգի Շախնազարովին:

Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ Մ 16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:

Բասկետբոլ մարզաձեւի զարգացման եւ տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար նախարարության շնորհակալագրեր ստացան մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը, Արեգ Վաթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գեւորգ Շահնազարյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում մարզիկներին և մարզիչներին՝ բոլորիս ուրախության անմոռանալի պահեր պարգեւելու համար: Պատանի մարզիկներին մաղթում եմ նորանոր հաղթանակներ սպորտում և անձնական կյանքում, իսկ մարզիչներին հայտնում եմ հատուկ շնորհակալությունս՝ կատարած մեծ աշխատանքի համար: Չեմպիոնական ոսկիները այդ աշխատանքի ամենավառ ապացույցներն են»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Այլ նորություններ