Կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության

17:19 - 09 Նոյ, 2015

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների հավաքականը 2016 թվականի ամռանը հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: Առաջնության մասնակիցների ցանկը և անցկացման վայրը հայտնի կդառնա 2016 թվականի հունվարի 22-ին: Հայաստանի կանանց մինչեւ 16 տարեկանների հավաքականը 2015 թվականի հուլիսին մասնակցեց Անդորրայում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը և արժանացել էր արծաթե մեդալի: Վահագն Հարությունյանի գլխավորած թիմն անցկացրած 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր մրցակիցներին:

Այլ նորություններ