Քրիս Ղուկաս. Կփորձենք ամուր հիմք դնել ապագայի համար

19:25 - 26 Փետ, 2018

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդների հավաքականի նորանշանակ ավագ մարզիչ Քրիս Ղուկասն այս օրերին Հայաստանում է: Հայազգի մարզիչը երեկ ներկա է գտնվել Եվրո-2021-ի նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը (84:65): Նա շատ տպավորված է Երեւանում տիրող բասկետբոլային մթնոլորտից.

«Առաջին անգամ էի ներկա գտնվում ազգային հավաքականի խաղին: Տղաները շատ լավ խաղ ցուցադրեցին եւ հաղթանակ տարան: Մարզահամալիրում հիանալի մթնոլորտ էր: Կցանկանայի դա զգալ նաեւ իմ աշխատանքի ընթացքում:

Ես միշտ աշխատում եմ երիտասարդ խաղացողների հետ: Ինձ համար նոր մարտահրավեր է գլխավորել Հայաստանի երիտասարդական հավաքականը: Կփորձենք ամուր հիմք դնել ապագայի համար: Ամռանն անձամբ կծանոթանամ իմ բոլոր խաղացողների հետ:

Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցանկանում է զարգացնել այս մարզաձեւը: Ես այստեղ եմ՝ օգնելու նրանց այդ հարցում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քրիս Ղուկասը:

Այլ նորություններ