Հայտնի է, թե երբ ուժի մեջ կմտնեն ծանրամարտի նոր քաշային կարգերը

18:35 - 18 Հուլ, 2018

Հուլիսի 5-ին Տաշքենդում կայացած Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի համագումարի ընթացքում հաստատվել են ծանրամարտի նոր քաշային կարգերը։ Այսօր հայտնի է դարձել, թե երբ են դրանք մտնելու ուժի մեջ։ Այսպիսով, նոր քաշային կարգերով ծանրորդները մրցահարթակ դուրս կգան նոյեմբերի 1-ից։ Այսինքն նոր քաշային կարգերն առաջին անգամ կկիրառվեն մեծահասակների աշխարհի առաջնությունում։ Մինչ այդ տեղի ունենալիք բոլոր մրցաշարերում կգործեն հին քաշային կարգերը։

Այլ նորություններ