Հայաստանի կանանց շախմատի հավաքականը առաջատարն է

10:19 - 02 Հոկ, 2018

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաջողությունը շարունակում է ուղեկցել մեր հավաքականներին: 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը առավելության հասավ /2,5 : 1,5 / բելառուսների նկատմամբ: Նույն հաշվով մեր կանանց ընտրանին հաղթեց ամերիկուհիներին և 13 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը 12 միավորով չորրորդ տեղում է: 

Բաթումիում ընթացող շախմատի համաշխարհային մարզահանդեսի ավարտին մնացել է չորս տուր:


ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ